22:19  ,  1 սեպտեմբերի, 2014

US Open. Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող թենիսի կանանց ԱՄՆ-ի բաց առաջնության 1/4 եզրափակիչ: Չորրորդ շրջանում ամերիկուհին 2 սեթում վստահ հաղթանակ տարավ էստոնացի Կեյա Կանեպիի նկատմամբ` 6:3, 6:3:

Քառորդ եզրափակիչում Սերենան կխաղա իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ: Այդ փուլի մյուս 2 զույգերը կազմել են դանիացի Կարոլին Վոզնյացկին եւ իտալուհի Սառա Էրանին, ինչպես նաեւ չինուհի Շու Պենգը եւ շվեյցարացի Բելինդա Բենչիչը:

US Open, կանայք, չորրորդ շրջան 

Ֆլավիա Պենետա (Իտալիա)  Կեյսի Դելակվա (Ավստրալիա) - 7:5, 6:2

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Կեյա Կանեպի (Էստոնիա) - 6:3, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում