23:56  ,  1 սեպտեմբերի, 2014

«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ» խաղում տուգանայինն իրացրած ֆանատը տուգանվել է

«Տոտենհեմի» եւ «Վեստ Հեմի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղում խաղադաշտ ներխուժած երկրպագուն տուգանվել է 305 ֆունտ ստերլինգով, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ անգլիացի ֆանատը, դուրս գալով խաղադաշտ, «Տոտենհեմի» ֆուտբոլիստների փոխարեն իրացրել էր տուգանային հարվածը:

Երկրպագուն ընդունել է իր մեղքը՝ ներողություն հայտնելով խախտման համար: Դատավորը չի ցանկացել նրան արգելել ներկա գտնվել թիմի խաղերին՝ բավարավելով տուգանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում