21:06  ,  1 սեպտեմբերի, 2014

Պաշտոնական. «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը կխաղա «Միլանում»

Իտալական «Պարմայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ջոնաթան Բիաբիանին տեղափոխվեց «Միլան», հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:

26-ամյա ֆուտբոլիստնի գնելու համար միալնցիները վճարել են 4 միլիոն եվրո:

Ջոնաթան Բիաբիանին 2012-ին միլանյան «Ինտերից» էր տեղափոխվոլ «Պարմա», որի կազմում մասնակցել էր Իտալիայի նախորդ առաջնության 38 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ օրերս «Միլանը» վարձակալել էր Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներ Ֆերնանդո Տորեսին ու Մարկո վան Գինկելին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում