20:33  ,  1 սեպտեմբերի, 2014

Լատվիա - Հայաստան խաղը կսպասարկեն լիտվացիները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լատվիայի ազգային հավաքականների միջեւ ընկերական խաղը կսպասարկի լիտվական մրցավարական բրիգադը: Սեպտեմբերի 3-ին Ռիգայում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 36-ամյա Գեդիմինաս Մաժեյկան, ում կօգնեն Վինտաուս Սիմկուսը եւ Վիտենիս Կազլաուսկասը, փոխանցում է Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին ժամանել է Ռիգա: Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում