19:56  ,  1 սեպտեմբերի, 2014

«Վարդարի» կայք. Միրանյանը մրցակցություն կստեղծի թիմի հարձակման գծում

Մակեդոնական «Վարդարի» կայքն անդրադարձել է թիմի նորեկ Արթուր Միրանյանին: Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխված 18-ամյա հարձակվողն օրեր առաջ 3 տարվա պայմանագիր էր կնքել «Վարդարի» հետ:

«Միրանյանը ժամանել է «Շախտյորից»: Նա ծնվել է Երեւանում, սակայն ունի նաեւ Ուկրաինայի քաղաքացիություն եւ հանդես է եկել այդ երկրի պատանեկան թիմերում: «Շախտյորի» պատանեկան թիմում Արթուրը մասնակցել է Չեմպիոնների լիագայի 5 խաղի՝ գրավելով «Ռեալ Սոսյեդադի» դարպասը: Խոստումնալից ֆուտբոլիստը մրցակցություն կստեղծի մեր թիմի հարձակման գծում: Բարի գալուստ, Արթո՛ւր»,- գրում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ վերջերս ՖԻՖԱ-ն Արթուր Միրանյանին թույլ էր տվել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում