19:27  ,  1 սեպտեմբերի, 2014

«Թուլուզի» հարձակվողը բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ խաղը

Դանիայի հավաքականի եւ ֆրանսիական «Թուլուզի» հարձակվող Մարտին Բրայթվեյթը չի մասնակցի Հայաստանի թիմի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը:

Sporten.tv2.dk-ի համաձայն՝ Բրայթվեյթը վնասվածք է ստացել «Էվիանի» դեմ Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի խաղում: Նրա փոխարեն Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն ազգային թիմ է հրավիրել «Կոպենհագենի» 21-ամյա հարձակվող Անդրեաս Կարնելիուսին:

Դանիա – Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում: Այս թիմերի միջեւ Կոպենհագենում կայացած նախորդ խաղում Հայաստանի հավաքականը «Պարկենում» խփել է 4 անպատասխան գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում