18:22  ,  1 սեպտեմբերի, 2014

Չիչարիտոն «Ռեալում» ստացավ Գուտիի համարը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» նորեկ Խավյեր Հերնանդեսը (Չիչարիտո) Արքայական ակումբում հանդես կգա 14 համարի մարզաշապիկով, որը երկար տարիներ պատկանել է իսպանացի կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտիին:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվողին մեկ տարով վարձակալելու համար «Ռեալը» վճարելու է 2 միլիոն եվրո: Մրցաշրջանի վերջում մադրիդցիներն իրավունք կունենան գնել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Չիչարիտոն 2010-ից էր հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրած 154 խաղերում խփել է 59 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում