19:09  ,  1 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Աուգսբուրգի» դեմ խաղում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Աուգսբուրգի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի հաղթական խաղում ներկայացրել է Whoscored.com-ը:

Մխիթարյանը դարպասի ուղղությամբ կատարել է 5 հարված, երկուսը՝ դիպուկ: Հենրիխի 37 փոխանցումները եղել են 84 տոկոս ճշգրտությամբ: Նա 7 անգամ շրջանցել է մրցակցին, 3 անգամ խլել է գնդակը եւս 2 անգամ կասեցրել է մրցակցի փոխանցումը: 25-ամյա ֆուտբոլիստը ոչ մի անգամ չի խախտել կանոնները, իսկ մրցակիցը նրա նկատմամբ խախտում է թույլ տվել 2 անգամ: Մխիթարյանը ստացել է 8.17 գնահատականը՝ գրանցելով երկրորդ արդյունքը: Ամենաբարձր գնահատականի է արժանացել «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը՝ 8.92:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը 3:2 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ՝ տանելով առաջին հաղթանակը Գերմանիայի այս առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում