17:17  ,  1 սեպտեմբերի, 2014

Մեսին չի խաղա Գերմանիայի հավաքականի դեմ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին չի մասնակցի աշխարհի չեմպիոն գերմանացիների դեմ ընկերական խաղին, որը կկայանա սեպտեմբերի 3-ին Դյուսելդորֆում, փոխանցում է Marca-ն:

«Բարսելոնայի» հարձակվողը աճուկի վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» դեմ Պրիմերայի երկրորդ տուրի խաղում: Առաջիկայում նա կանցնի բուժզննում, որը ցույց կտա վերականգնման վերջնաժամկետը:  

Հիշեցնենք, որ վերջերս Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել էր, որ Մեսին մնալու է ազգային թիի ավագը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում