16:51  ,  1 սեպտեմբերի, 2014

Պաշտոնական. Խավյեր Էրնանդեսը՝ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդեսին վարձակալելու մասին: Պայմանագիրը մեկ տարով է: Արքայական ակումբն իրավունք կունենա վարձակալության պայմանագրի ավարտից հետո գնել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Էրնանդեսը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2010 թվականին մեքսիկական «Գվադալահարայից»: Անգլիական թիմի կազմում անցկացրած 154 հանդիպումներում նա խփել է 59 գնդակ: էրնանդեսը դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր: 26-ամյա հարձակվողը 63 խաղ է անցկացրել Մեքսիկայի հավաքականում եւ դարձել է 37 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում