16:19  ,  1 սեպտեմբերի, 2014

Խորվաթ բասկետբոլիստը 6 ատամից զրկվելուց հետո շարունակել է խաղը

Իսպանիայում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնությունում Խորվաթիայի հավաքականի խաղացող Դարիո Սարիչն Արգենտինայի դեմ խաղում զրկվել է վեց ատամից: Դրվագներից մեկում նա արմունկով հարված է ստացել դեմքին արգենտինացի Անդրես Նոսիոնիից: Չնայած դրան, 20-ամյա Սարիչը շարունակել է հանդիպումը, հաղորդում է Sovsport-ը՝ հղում անելով խորվաթական մամուլին: Նա խաղի մեջ է եղել 25 րոպե եւ աչքի է ընկել 16 միավորով:

Խորվաթիան հաղթել է 90:85 հաշվով: Ընթանում է աշխարհի առաջնության խմբային փուլը:

A խումբ, Գրանադա

Իսպանիա, Սերբիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Եգիպտոս, Իրան

B խումբ, Սեւիլիա

Հունաստան, Խորվաթիա, Արգենտինա, Պուերտո Ռիկո, Ֆիլիպիններ, Սենեգալ

C խումբ, Բարակալդո

ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինա, Դոմինիկանա, Ֆինլանդիա, Նոր Զելանդիա

D խումբ, Լաս Պալմաս

Լիտվա, Ավստրալիա, Սլովենիա, Անգոլա, Հարավային Կորեա, Մեքսիկա

Խմբային փուլի հանդիպումները կավարտվեն սեպտեմբերի 4-ին: 1/8 եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ին, քառորդ եզրափակիչը՝ սեպտեմբերի 9-10-ին, կիսաեզրափակիչը՝ սեպտեմբերի 11-12-ին, երրորդ տեղի խաղը՝ սեպտեմբերի 13-ին, եզրափակիչը՝ սեպտեմբերի 14-ին: 1/8, 1/4, 1/2 եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն Մադրիդում եւ Բարսելոնայում, երրորդ տեղի խաղն ու եզրափակիչը՝ Մադրիդում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում