15:44  ,  1 սեպտեմբերի, 2014

Դանիել Ագերը 2 տարվա պայմանագիր կնքեց «Բրոնդբյուի» հետ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլից» հեռացած պաշտպան Դանիել Ագերը երկու տարվա պայմանագիր է կնքել «Բրոնդբյուի» հետ, հաղորդում է դանիական ակումբի կայքը: 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 3 միլիոն ֆունտ ստերլին: Ագերը մերժել է մի շարք առաջատար ակումբների առաջարկներ եւ նախընտրել է կարիերան շարունակել «Բրոնդբյուում», որտեղ էլ առաջին քայլերն է արել պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Նա 2006թ. հունվարին էր «Բրոնդբյուից» տեղափոխվել «Լիվերպուլ», որի կազմում անցկացրած 232 հանդիպումներում խփել է 14 գնդակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում