15:22  ,  1 սեպտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականը ժամանեց Ռիգա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին ժամանել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում այդ երկրի հավաքականի հետ:  Հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում: Խաղի սկզիբը` Երեւանի ժամանակով ժամը 21:45-ին:

Հայաստանի թիմը հանգրվանել է Ռիգայի «Ալբերտ» հյուրանոցում: Սեպտեմբերի 1-ի երեկոյան Բեռնար Շալանդի ղեկավարած թիմը կանցկացնի առաջին մարզումը, հաղորդում է ՀՖՖ կայքըՀայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են Գեւորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը եւ Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին կմիանան Լատվիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով