14:50  ,  1 սեպտեմբերի, 2014

«Սպարտակի» հարձակվող Ուորիսը բուժզննում անցավ «Տրաբզոնսպորում»

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մաջիդ Ուորիսն (Գանա) ավարտել է բուժզննումը «Տրաբզոնսպորում», հաղորդում է թուրքական ակումբի կայքը: Ակումբները շարունակում են բանակցությունները 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի պայմանների վերաբերյալ: «Սպարտակը» հրաժարվել էր Ուորիսին վաճառել ֆրանսիական «Լիլին»:

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Ուորիսը վարձակալությամբ անցկացրել է ֆրանսիական «Վալանսյենում»՝ 16 խաղում խփելով 9 գնդակ: Գանայի հավաքականում ֆուտբոլիստն անցկացրել է 14 հանդիպում եւ խփել է 3 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում