«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վարձակալությամբ հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիական ակումբը ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալության համար կվճարի 20 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Telegraph-ը: Սեպտեմբերի 1-ին Ֆալկաոն բուժզննում կանցնի Մանչեսթերում: Ֆրանսիայի անցած առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 17 հանդիպման եւ խփել է 9 գնդակ: Ծանր վնասվածքի հետեւանքով, նա բաց թողեց մրցաշրջանի երկրորդ կեսն ու աշխարհի առաջնությունը:
Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը», «Յուվենտուսը» եւ «Ռեալը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում