13:40  ,  1 սեպտեմբերի, 2014

Անխել Դի Մարիայի առաջին տրանսֆերը՝ 26 ֆուտբոլային գնդակի խոստումով

1992 թվականին չորս տարեկանում մանկական հիպերակտիվության պատճառով ֆուտբոլի թիմ ընդունված արգենտինացի Անխել Դի Մարիայի առաջին տրանսֆերի համար «Ռոսարիո Սենտրալն» այն ժամանակ խոստացել է 26 ֆուտբոլային գնդակ, սակայն արգենտինական «Էլ Տորիտոն» այդպես էլ չի ստացել: Այդ մասին բրիտանական mirror-ին պատմել է «Էլ Տորիտոյի» նախագահ Խորխե Կորնեյոն:

«Մենք չէինք կարող գումար պահանջել այդ տարիքի երեխայի համար: Նրանք էլ խոստացան 26 գնդակ: Բայց «Ռոսարիոն» խոստումը չկատարեց: Մենք ոչինչ չստացանք»,- ասել է Խորխե Կորնեյոն:

«Էլ Տորիտոյում» Դի Մարիան մեկ մրցաշրջանում խփել է 64 գնդակ: «Ռոսարիոյի» կազմում Դի Մարիան անցկացրել է 35 հանդիպում եւ խփել  6 գնդակ: 2007-ին արգենտինացի կիսապաշտպանը պայմանագիր կնքեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ: «Ռոսարիոն» ստացավ 6 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Դի Մարիան հինգ տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 26-ամյա Դի Մարիային ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 59,7 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային է անգլիական ֆուտբոլի համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում