12:46  ,  1 սեպտեմբերի, 2014

Խավյեր Էրնանդեսը կտեղափոխվի «Ռեալ»

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավյեր Էրնանդեսը կհայտնվի Մադրիդի «Ռեալում»: Կարլո Անչելոտին ցանկանում է մեկ տարվա վարձակալությամբ ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին, որը պահեստայինների թվում իդեալական փոխարինող կլինի Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի համար, հաղորդում է AS-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հարձակման գծում նախընտրում է Վան Պերսիին եւ Ուեյն Ռունիին: Էրնանդեսին գնելու ցանկություն ունեն նաեւ «Յուվենտուսն» ու «Վալենսիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում