11:29  ,  1 սեպտեմբերի, 2014

Կարլո Անչելոտի. Ներողություն եմ խնդրում «Ռեալի» այսպիսի խաղի համար

Ներողություն եմ խնդրում այսպիսի խաղի համար, ինձ բացարձակապես դուր չեկավ թիմի խաղը, ասել է Արքայական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» 2:4 հաշվով կրած պարտությունից հետո: Հիշեցնենք, որ «Ռեալն» առջեւում է եղել հաշվի մեջ՝ 2:0:

«Առաջին 30 րոպեն մենք շատ լավ էինք խաղում: Կենտրոնացումը բարձր մակարդակի վրա էր: Իսկ հետո ամեն ինչ ահավոր էր: Մենք կարծեցինք, թե հաղթանակն արդեն ապահովել ենք: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում: Պաշտպանությունում մենք այդպես էլ չցուցադրեցինք ճիշտ խաղ: Խաղը փոխվեց, պաշտպանությունում շատ վատ էինք խաղում: Բացակայում էր անհրաժեշտ թիմային հավասարակշռությունը: Դա առանձին ֆուտբոլիստի մեղքով չէ, թիմային խնդիր է: Երբ չկա խաղի նկատմամբ ճիշտ վերաբերմունք, նշանակություն չունի՝ ունես Խաբի Ալոնսո, թե չունես»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանիայի առաջնություներկրորդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 4:2

Ինյիգո Մարտինես, 35, Դավիդ Զարուտուզա, 41, 65, Կարլոս Վելա, 76 – Սերխիո Ռամոս, 5, Գարեթ Բեյլ, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով