11:01  ,  1 սեպտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականը մեկնեց Լատվիա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին մեկնել է Լատվիա: Սեպտեմբերի 3-ին Բեռնար Շալանդի թիմը Ռիգայում ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա «Սկոնտո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 21:45-ին:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են` Գեւորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը եւ Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին կմիանան Լատվիայում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով