10:36  ,  1 սեպտեմբերի, 2014

Ռոբինյոն հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Ռոբինյոն հրավեր է ստացել Բրազիլիայի ազգային հավաքականից՝ մասնակցելու Կոլումբիայի եւ Էկվադորի հետ ընկերական հանդիպումներին: Ռոբինյոն ազգային թիմում չի խաղացել 2013թ. հոկտեմբերից: Նրա վերադարձը հնարավոր է դարձել է «Զենիթի» հարձակվող Հալկի վնասվածքի պատճառով, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը:

Բրազիլիայի հավաքականը Կոլումբիայի թիմի հետ կխաղա սեպտեմբերի 5-ին Մայամիում, իսկ էկվադորցիների հետ՝ սեպտեմբերի 9-ին Նյու Ջերսիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում