10:23  ,  1 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Արսենալը» պայքարում են Ֆալկաոյի համար

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի գլխավոր ինտրիգը «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի խաղացող Ռադամել Ֆալկաոյի հնարավոր տեղափոխությունն է Անգլիայի Պրեմյեր լիգա: 28-ամյա հարձակվողի համար մրցավազքի մեջ են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթի» եւ Լոնդոնի «Արսենալը»: TerraColombia-ի տվյալներով ֆուտբոլիստը կհայտնվի «Մանչեսթեր Յունայթեդում»՝ կնքելով չորս տարվա պայմանագիր: Վան գալի ղեկավարծ թիմը նրա համար կվճարի 65 միլիոն եվրո:

«Մանչեսթեր Սիթին» առաջարկել է 70 միլիոն եվրո, սակայն ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու համար պետք է վարձակալության որեւէ տարբերակի համաձայնության հասնի «Մոնակոյի» հետ, հաղորդում է dailymail-ը: «Արսենալը» եւս պատրաստ է Ֆալկաոյի տրանսֆերի համար վճարել 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում