09:39  ,  1 սեպտեմբերի, 2014

Լիոնել Մեսին վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի խաղում, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը: Մեսին «Բարսելոնայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը, որից հետո նրա մոտ ախտորոշվել է ազդրի մկանի վնասվածք: 

«Բարսելոնայի» հաղթանակով (1:0) ավարտված խաղում վնասվածք է ստացել նաեւ կատալոնացիների հարձակվող Մունիր Էլ Հադադին, որը փոխարինվեց 59-րդ րոպեին: Երկու ֆուտբոլիստներն էլ բուժզննում կանցնեն սեպտեմբերի 2-ին եւ հայտնի կդառնա նրանց վերականգնման ժամկետները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով