09:26  ,  1 սեպտեմբերի, 2014

Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնեց Իսլանդիա

Սեպտեմբերի 1-ին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մեկնել է Իսլանդիա, որտեղ 2 օր անց կանցկանցի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպումը Իսլանդիայի թիմի հետ, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին Ռեյկյավիկի «Ֆիլկիսվյոլուր» ստադիոնում: Խաղի սկզիբը Երեւանի ժամանակով 20:30-ին է:

Հայաստանի Մ-21 հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ մեկնել է Իսլանդիա հետեւյալ կազմով՝

Դարպասապահներ

Արթուր Թորոյան, «Բանանց»    

Ալբերտ Օհանյան, «Փյունիկ»     

Պաշտպաններ

Գրիգոր Հովհաննիսյան, «Փյունիկ»    

Արամ Շախնազարյան, «Բանանց»     

Դավիթ Մարիկյան, «Շիրակ»     

Վասպուրակ Մինասյան, «Փյունիկ»    

Ալեն Համբարձումյան, «Գանձասար» 

Կիսապաշտպաններ

Կարեն Մուրադյան, «Շիրակ»     

Գագիկ Պողոսյան, «Փյունիկ» 

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»    

Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»  

Աղվան Պապիկյան, «Ուլիս»     

Արամ Լոռեցյան, «Բանանց»  

Տիգրան Բարսեղյան, «Միկա»     

Գոռ Մալաքյան, «Ալաշկերտ»

Նաիրի Մինասյան, «Բանանց»

Հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանը կմիանա թիմին Իսլանդիայում: Սարգիս Բալոյանը մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չի մեկնել թիմի հետ, իսկ Վարդան Պողոսյանը կմիանա թիմին Հայաստանում:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում