04:11  ,  1 սեպտեմբերի, 2014

Սենթ Լուիս. Արոնյանը սպիտակներով պարտվեց Կարլսենին, Կարուանայի հաղթարշավը շարունակվում է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 5-րդ տուրում հանդիպեցին ՖԻԴԵ-ի առաջին եւ երկրորդ համարներ Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը, որոնց պարտիայում հաղթեց աշխարհի չեմպիոնը: Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սպիտակներով եւ իր պարտությունն ընդունեց 70-րդ քայլում:

Իտալացի Ֆաբիանո Կարուանան տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը եւ 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ունի 1.5 միավոր եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եզրափակում է աղյուսակը: Սեպտեմբերի 2-ին կայանալիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կմրցի հենց Նակամուրայի հետ: 

Sinquefield Cup, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0:1

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 1:0

Մրցաշարային աղյուսակ 

1. Ֆաբիանո Կարուանա՝ 5

2. Մագնուս Կարլսեն՝ 2.5

3. Վեսելին Տոպալով՝ 2.5

4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2

5. Լեւոն Արոնյան՝ 1.5

6. Հիկարու Նակամուրա՝ 1.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում