02:30  ,  1 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամն` Անգելա Մերկելի աշխատավայրում (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն օգոստոսի 31-ին հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու «Բաց դռների օր» միջոցառմանը:
Հայ բռնցքամարտիկը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ: Նրանց ու գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցում Աբրահամը խոսել է Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին, հայտնում են մարզիկի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախապատրաստվում է բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտին, որը կկայանա սեպտեմբերի 27-ին Գերմանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս