01:33  ,  1 սեպտեմբերի, 2014

Աշխարհի առաջնություն. Dream team-ը հաղթեց աշխարհի փոխչեմպիոնին

Իսպանիայում շարունակվող բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության երկրորդ տուրում հանդիպել էին նախորդ ԱԱ-ի եզրափակիչի մասնակիցները՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հավաքականները: Dream team-ն առավելության հասավ 98:77 հաշվով: Ընդ որում՝ 2 մրցափուլերից հետո թուրքերն ունեին 5 միավորի առավեություն, սակայն ընդմիջումից հետո ամերիկացիները շտկեցին իրավիճակը՝ տանելով երկրորդ հաղթանակը: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Դենվերի» կենտրոնական Ֆարիդ Կենետը, ով ԱՄՆ-ի թիմի կազմում հավաքեց 22 միավոր:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում ԱՄՆ-ի հավաքականը 114:55 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի նկատմամբ: Ամերիկացիները պաշտպանում են չորս տարի առաջ Թուրքիայում նվաճած չեմպիոնական տիտղոսը: 

ԱԱ-2014, երկրորդ տուր

A խումբ, Գրանադա
Սերբիա – Ֆրանսիա - 73:74
Բրազիլիա – Իրան - 79:50 
Իսպանիա – Եգիպտոս – 91:54

B խումբ, Սեւիլիա
Արգենտինա – Խորվաթիա - 85:90 
Սենեգալ – Պուերտո Ռիկո - 82:75 
Ֆիլիպիններ – Հունաստան - 70:82 

C խումբ, Բիլբաո
Դոմինիկյան Հանրապետություն – Նոր Զելանդիա- 76:63 
Ֆինլանդիա – Ուկրաինա - 81:76 
Թուրքիա – ԱՄՆ – 77:98 (16:16, 24:19, 20:31, 17:32)  

D խումբ, Լաս Պալմաս
Հարավային Կորեա – Ավստրալիա - 55:89 
Սլովենիա - Մեքսիկա - 89:68 
Լիտվա - Անգոլա - 75:62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում