01:12  ,  1 սեպտեմբերի, 2014

US Open. Մարիա Շարապովան լքում է պայքարը

Մարիա Շարապովան չկարողացավ հաղթահարել Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչի արգելքը: Չորրորդ շրջանում ռուսաստանցին 3 սեթում պարտվեց դանիացի Կարոլին Վոզնյացկուն՝ 4:6, 6:2, 2:6: Մրցախաղը տեւեց 2 ժամ 36 րոպե:

Քառորդ եզրափակիչում Վոզնյացկին կհանդիպի իտալուհի Սառա Էրանիին:

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնություն, չորրորդ շրջան

Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Կարոլին Վոզնյացկի (Դանիա- 4:6, 6:2, 2:6

Սառա Էրանի (Իտալիա) – Միրյանա Լուչիչ-Բարոնի (Խորվաթիա) – 6:3, 2:6, 6:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս