00:51  ,  1 սեպտեմբերի, 2014

«Ռեալը» պարտվեց՝ բաց թողնելով 2 գոլի առավելությունը

Մադրիդի «Ռեալն» առաջին պարտությունը կրեց ֆուտբոլի Իսպանիայի 2014/15թթ. առաջնությունում: Պրիմերայի երկրորդ տուրում Արքայական ակումբն առանց վնասվածքից վերականգնվող Կրիշտիանու Ռոնալդուի Սան Սեբաստիանում 2:4 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»՝ չկարողանալով պահպանել 2 գոլի առավելությունը:

Խաղի սկբնամասում իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը 2 գնդակի առավելություն պարգեւեցին հյուրերին, սակայն մինչեւ ընդմիջման գնալը բասկերը հավասարեցրին հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Ռեալ Սոսյեդադը» խփեց եւս 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Դավիդ Զարուտուզան, իսկ մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան ու իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը մեկական անգամ տխրեցին Կարլո Անչելոտիի թիմին:

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 4:2

Ինյիգո Մարտինես, 35, Դավիդ Զարուտուզա, 41, 65, Կարլոս Վելա, 76 – Սերխիո Ռամոս, 5, Գարեթ Բեյլ, 11

«Դեպորտիվո» - «Ռայո Վալեկանո»՝ 2:2

Խոսե Ռոդրիգես, 7, Իսաակ Կուենկա, 90+5 (11մ.)  – Ալբերտո Բուենո, 40, 73

 

«Էլչե» - «Գրանադա»՝ 1:1

Դավիդ Լոմբան, 90+1 – Ֆրան Ռիկո, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով