22:47  ,  31 օգոստոսի, 2014

«Բարսելոնան» հաղթանակ կորզեց, Նեյմարը վերադարձավ խաղադաշտ

Իսպանական Պրիմերայի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակը:

Ամբողջ խաղի ընթացքում կատալոնացիներն ունեին խաղային եւ տարածքային առավելություն, սակայն միայն վերջնամասում հաղթանակ կորզեցին: Հյուրերը մեկը մյուսի հետեւից կորցնում էին գոլային պահեր, բայց 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իսպանացի 19-ամյա կիսապաշտպան Սանդրո Ռամիրեսն իր առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» գլխավոր թիմում՝ վերջակետ դնելով խաղին:

Հանդիպման վերջնամասում փոխարինման մտավ նաեւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով ԱԱ-2014-ում ստացած մեջքի վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ: Բրազիլիայի հավաքականի ռմբարկուն բավական ակտիվ էր եւ մասնակցեց նաեւ գոլային գրոհին: 

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Վիլյառալ» - «Բարսելոնա»՝ 0:1

Սանդրո Ռամիրես, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում