22:21  ,  31 օգոստոսի, 2014

Ռումյան Հովսեփյանը նորամուտը նշեց «Մետալուրգում»

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» ոչ ոքիով բաժանվեց Խարկովի «Մետալիստից»: Խաղը կայացավ Կիեւում եւ ավարտվեց 1:1 հաշվով: «Մետալուրգը» պարտությունից խուսափեց խաղի վերջնամասում:

«Մետալուրգի» մեկնարկային կազմում 82 րոպե խաղաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, ով նորամուտը նշեց ուկրաինական ակումբում: Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում էր Դոնեցկի թիմի հայտացուցակից:

Ուկրաինայի առաջնություն, 5-րդ տուրում

«Մետալուրգ» - «Մետալիստ»՝ 1:1

Անտոն Պոստուպալենկո, 83 – Կլեյտոն Խավյեր, 13

Հեռացում՝ Էդուարդ Սոբոլ, 90 («Մետալուրգ»)    

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում