21:57  ,  31 օգոստոսի, 2014

A Սերիա. «Միլանի հաղթական մեկնարկը

«Միլանը» հաղթանակով մեկնարկեց իտալական A Սերիայի նոր մրցաշրջանում: Առաջին տուրում միլանցիները տանը 3:1 հաշվով առավելության հասան Հռոմի «Լացիոյի» նկատմամբ: Ընդ որում՝ խաղի բոլոր գոլերը խփեցին դաշտի տերերը: Ճապոնացի Կեյսուկե Հոնդան, գանացի Սալի Մունտարին ու ֆրանսիացի Ժերեմի Մենեզը գրավեցին մրցակցի դարպասը, իսկ բրազիլացի պաշտպան Ալեքսը՝ սեփական:

Պաշտոնական խաղերում սա Ֆիլիպո Ինձագիի առաջին հաղթանակն էր «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Միլան» - «Լացիո»՝ 3:1

Կեյսուկե Հոնդա, 7, Սալի Մունտարի, 56, Ժերեմի Մենեզ, 64 (11մ.) – Ալեքս, 67 (ինքնագոլ)   

Չիրացված 11 մետրանոց՝ Անտոնիո Կանդրեւա, 90+4 («Լացիո») 

«Ատալանտա» - «Վերոնա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում