22:00  ,  31 օգոստոսի, 2014

Գրան պրի. Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվող շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Մոնղոլիան ներկայացնող Բատչիմեգ Տուվշինգտուսի հետ: Պարտիան ավարտվել է 47-րդ քայլում:

6-րդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 3 միավոր եւ բաժանում է 7-8-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս