00:18  ,  1 սեպտեմբերի, 2014

«Բավարիան» ձեռք բերեց գերմանացի տաղանդին

Գերմանիայի պատանեկան հավաքականի եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Սինան Կուրտը դարձել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի կայքը:

18-ամյա գերմանացու պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է 4 տարով: Սինան Կուրտը Գերմանիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից է: Նրան արդեն համեմատում է Մյոնխենգլադբախից Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխված Մարկո Ռոյսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում