23:30  ,  31 օգոստոսի, 2014

«Լիվերպուլի» խաղը տպավորել է Բալոտելիին

«Լիվերպուլի» նորեկ Մարիո Բալոտելին մեկնաբանել է Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Տոտոնհեմի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը:

«Հիանալի հաղթանակ: Արտակարգ տպավորություններ ունեմ «Լիվերպուլի» մարզաշապիկով առաջին խաղից: Մեր ֆանատները ֆանտաստիկ էին: Բարեհաջող վերադարձա տուն»,- թվիթերյան էջում գրել է «Միլանի» նախկին հարձակվողը, ով «Տոտենհեմի» դեմ խաղում ունեցավ մի քանի գոլային պահ, սակայն չկարողացավ աչքի ընկնել: Բալոտելին լիվերպուլցիների մեկնարկային կազմում խաղաց 61 րոպե՝ նորամուտը նշելով Անգլիայի 18-ակի չեմպիոնի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում