20:53  ,  31 օգոստոսի, 2014

«Արսենալը» չհաղթեց նորեկին

Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց լիգայի նորեկ «Լեսթեր Սիթիի» հետ՝ 1:1: Արգենտինացի հարձակվող Լեոնարդո Ուլոլայի գոլին «Արսենալն» առաջին խաղակեսում պատասխանեց չիլիացի Ալեքսիս Սանչեսի դիպուկ հարվածով:

Երրորդ տուրից հետո Պրեմյեր լիգայի առաջատարները Լոնդոնի «Չելսին» ու ուելսյան «Սուոնսին» են, որոնք ունեն 9-ական միավոր: «Արսենալը» 5 միավորով 7-րդն է:

 Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Լեսթեր» - «Արսենալ»՝ 1:1

Լեոնարդո Ուլոլա, 20 – Ալեքսիս Սանչես, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով