20:03  ,  31 օգոստոսի, 2014

Յուրա Մովսիսյանը եւ Նիկիտա Սիմոնյանը հանդիպել են «Օտկրիտիե Արենայի» բացմանը

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի հետ:

«Սպարտակի» այժմյան եւ նախկին հարձակվողների հանդիպումը կայացել է մոսկովյան ակումբի նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացմանը նվիրված խաղից առաջ:

Հիշեցնենք, որ «Օտկրիտիե Արենան» ընդունելու է ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով