Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի հետ:
«Սպարտակի» այժմյան եւ նախկին հարձակվողների հանդիպումը կայացել է մոսկովյան ակումբի նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացմանը նվիրված խաղից առաջ:
Հիշեցնենք, որ «Օտկրիտիե Արենան» ընդունելու է ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության խաղերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում