19:54  ,  31 օգոստոսի, 2014

«Լոկոմոտիվը» չընդհատեց «Զենիթի» հաղթարշավը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում: 6-րդ տուրում առաջատարի «զոհը» «Լոկոմոտիվն» էր, որը նվազագույն հաշվով պարտվեց Մոսկվայում: Միակ գոլը 60-րդ րոպեին խփեց «Զենիթի» նորեկ Խավի Գարսիան:

Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը 6 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ 18 միավորով առաջատարն է: «Լոկոմոտիվն» ունի 8 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Զենիթ»՝ 0:1

Խավի Գարսիա, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս