19:05  ,  31 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Սինձի Կագավան 4 տարվա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա», փոխանցում է ակումբի կայքը:

Ճապոնիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 31-ին 4 տարվա պայմանագիր է կնքել «Բորուսիայի» հետ: Նրա տրանսֆերը կկազմի 8 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Կագավան 2010-2012-ը խաղացել էր «Բորուսիայում», որտեղից տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»: Նախորդ մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում մասնակցել է 26 խաղի, դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում