18:51  ,  31 օգոստոսի, 2014

Բարձրագույն խումբ. Առաջատարն՝ առանց խնդիրների

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում առաջատար «Ուլիսը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ: Հյուրերի երկրորդ գոլը խաղի վերջնամասում խփեց 2 տարվա դադարից հետո կարիերան վերսկսած Հովհաննես Գոհարյանը:

Հիշեցնենք, որ 5-րդ տուրի «Բանանց» - «Փյունիկ» եւ «Շիրակ» - «Գանձասար» խաղերը հետաձգվել էին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի պատճառով: Օգոստոսի 30-ին «Արարատը» տանը 2:0 հաշվով պարտության էր մատնել «Միկային»՝ տանելով առաջին հաղթանակը:

«Ուլիսը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակն» ու «Միկան» 9-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, սակայն անցկացրել են մեկական խաղ պակաս:

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

Օգոստոսի 31 

«Ալաշկերտ» - «Ուլիս»՝ 0:2

Լուբադո Մուսոնդա, 44, Հովհաննես Գոհարյան, 70

Օգոստոսի 30

«Արարատ» - «Միկա»՝ 2:0

Բրայան դե լա Ֆուենտե, 31, Ալեքսանդր Ռակիչ, 90+3

Հեռացում՝ Արմեն Պետրոսյան, 71 («Միկա»)

Ֆոտո՝ «Ուլիսի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում