17:53  ,  31 օգոստոսի, 2014

«Ուֆան» Դենիս Թումասյանի հետ փրկվեց պարտությունից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Ռուբինը» Կազանում ոչ ոքի խաղաց Պրեմյեր լիգայի նորեկ Բաշկիրիայի «Ուֆայի» հետ՝ 1:1: Հյուրերը պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ:

Վնասվածքից ապաքինված Դենիս Թումասյանն «Ուֆայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ 74-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

«Ռուբինն» ունի 7 միավոր, «Ուֆան»՝ 4:

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Ռուբին» - «Ուֆա»՝ 1:1

Մաքսիմ Կանուննիկով, 44 - Մարկինյո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում