15:21  ,  31 օգոստոսի, 2014

ԲԿՄԱ - «Ռոստով»՝ 6:0

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոստովի» դարպասը: Բանակայինների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսրայելցի կիսապաշտպան Բիբրաս Նատխոն, նիգերիացի հարձակվող Ահմետ Մուսան խփեց 2 գոլ, իսկ ԲԿՄԱ-ի ֆինն նորեկ Ռոման Երեմենկոն բացեց գոլերի հաշիվը Մոսկվայի թիմում:

Ռուսաստանի չեմպիոնը հավաքեց 12 միավոր՝ հավասարվելով «Սպարտակին» ու «Դինամոյին»: Դինամոյականներն անցկացրել են մեկ խաղ պակաս:

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

ԲԿՄԱ - «Ռոստով»՝ 6:0

Բիբրաս Նատխո, 42 (11մ.), 54, 90+1, Ահմետ Մուսա, 52, 59, Ռոման Երեմենկո, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս