14:08  ,  31 օգոստոսի, 2014

Հաճախելիության ռեկորդ՝ Լեհաստան - Սերբիա խաղում (ֆոտո)

Լեհաստանի եւ Սերբիայի միջեւ վոլեյբոլի աշխարհի առաջնության խաղը սահմանել է այդ մարզաձեւի հաճախելիության ռեկորդ, հաղորդում է FIVB-ն:

Օգոստոսի 30-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած հանդիպմանը ներկա են եղել մոտ 61 հազար 500 երկրպագուներ: Վոլեյբոլում հաճախելիության նախորդ ռեկորդը գրանցվել էր 1952-ին, երբ Չեխոսլովակիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ խաղին ներկա էին 50 հազար ֆանատներ:

Լեհաստան – Սերբիա խաղում լեհերը հաղթել են 3:0 հաշվով՝ 25:19, 25:18, 25:18: Սա առաջին դեպքն է, երբ վոլեյբոլի պաշտոնական խաղն անցկացվում է ֆուտբոլային ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում