11:30  ,  31 օգոստոսի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 5-րդ տուրում կհանդիպեն ՖԻԴԵ-ի առաջին եւ երկրորդ համարները՝ Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը: Հայաստանի հավաքականի առաջատարն աշխարհի չեմպիոնի դեմ կխաղա սպիտակներով:

Հիշեցնենք, որ չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով նախորդ տուրում հաղթեց Արոնյանին:

Պարտիաները կսկսվեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Sinquefield Cup, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Մրցաշարային աղյուսակ 

Ֆաբիանո Կարուանա՝ 4

Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2

Լեւոն Արոնյան՝ 1.5

Մագնուս Կարլսեն՝ 1.5

Հիկարու Նակամուրա՝ 1.5

Վեսելին Տոպալով՝ 1.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում