01:45  ,  31 օգոստոսի, 2014

Աշխարհի առաջնություն. Dream team-ի առաջին «զոհը» Ֆինլանդիան էր

Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում անցկացվող տղամարդկանց աշխարհի առաջնությունում, որին մասնակցում են 24 թիմեր:

Մեկնարկային խաղում Dream team-ը 114:55 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի հավաքականի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» հարձակվող Կլեյ Տոմպսոնը, ով ԱՄՆ-ի թիմին բերեց 18 միավոր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանում է չորս տարի առաջ Թուրքիայում նվաճած չեմպիոնական տիտղոսը:

ԱԱ-2014, առաջին տուր

A խումբ, Գրանադա
Եգիպտոս – Սերբիա - 64:85 
Ֆրանսիա – Բրազիլիա - 63:65 
Իրան – Իսպանիա - 60:90 

B խումբ, Սեւիլիա
Խորվաթիա – Ֆիլիպիններ - 81:78 (լրացուցիչ ժամանակում) 
Պուերտո Ռիկո – Արգենտինա - 75:98 
Հունաստան – Սենեգալ - 87:64 

C խումբ, Բիլբաո
Ուկրաինա – Դոմինիկյան Հանրապետություն - 72:62 
Նոր Զելանդիա – Թուրքիա - 73:76 
ԱՄՆ – Ֆինլանդիա՝ 114:55 (31:16, 29:2, 29:21, 25:16) 

D խումբ, Լաս Պալմաս
Անգոլա – Հարավային Կորեա - 80:69 
Ավստրալիա – Սլովենիա - 80:90 
Մեքսիկա – Լիտվա - 74:87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում