Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում անցկացվող տղամարդկանց աշխարհի առաջնությունում, որին մասնակցում են 24 թիմեր:
Մեկնարկային խաղում Dream team-ը 114:55 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի հավաքականի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» հարձակվող Կլեյ Տոմպսոնը, ով ԱՄՆ-ի թիմին բերեց 18 միավոր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանում է չորս տարի առաջ Թուրքիայում նվաճած չեմպիոնական տիտղոսը:
ԱԱ-2014, առաջին տուր
A խումբ, Գրանադա
Եգիպտոս – Սերբիա - 64:85
Ֆրանսիա – Բրազիլիա - 63:65
Իրան – Իսպանիա - 60:90
B խումբ, Սեւիլիա
Խորվաթիա – Ֆիլիպիններ - 81:78 (լրացուցիչ ժամանակում)
Պուերտո Ռիկո – Արգենտինա - 75:98
Հունաստան – Սենեգալ - 87:64
C խումբ, Բիլբաո
Ուկրաինա – Դոմինիկյան Հանրապետություն - 72:62
Նոր Զելանդիա – Թուրքիա - 73:76
ԱՄՆ – Ֆինլանդիա՝ 114:55 (31:16, 29:2, 29:21, 25:16)
D խումբ, Լաս Պալմաս
Անգոլա – Հարավային Կորեա - 80:69
Ավստրալիա – Սլովենիա - 80:90
Մեքսիկա – Լիտվա - 74:87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում