01:00  ,  31 օգոստոսի, 2014

ՈւԵՖԱ-ի Գավաթ. Հայաստանի չեմպիոնը խմբում գրավեց երկրորդ տեղը

Ավստրիայի Շվաց քաղաքում օգոստոսի 30-ին ավարտվել է ֆուտզալի ՈւԵՖԱ-ի Գավաթի ընտրական E խմբի մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Թալգրիգը» հանդիպել է Անդորրան ներկայացնող «Էնկամպի» հետ եւ հաղթել է 9:1 հաշվով: Հայկական թիմից 3-ական գոլի հեղինակ են դարձել Գրիգոր Կապուկրանյանը եւ Շոթա Թոփուրիան: Սարո Գալստյանը խփել է 2 գոլ, մեկ անգամ էլ աչքի է ընկել Արմեն Բաբայանը:

Խմբի մյուս խաղում բելառուսական «Ստալիցան» 12:3 հաշվով պարտության է մատնել ավստրիական «Շվացին»:

«Թալգրիգը» խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել խմբում հաղթած «Ստալիցան», փոխանցում է ՀՖՖ կայքը:

ՈւԵՖԱ-ի գավաթ, E խումբ 

Մրցաշարային աղյուսակ

1. «Ստալիցա» – 9 միավոր

2. «Թալգրիգ» - 6

3. «Էնկամպ» - 3

4. «Շվաց» - 0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում