00:40  ,  31 օգոստոսի, 2014

A Սերիա. «Ռոման» մեկնարկեց «Ֆիորենտինայի» նկատմամբ հաղթանակով

Հռոմի «Ռոման» հաղթանակով մեկնարկեց իտալական A Սերիայում: Մեկնարկային տուրում ֆուտբոլի Իտալիայի փոխչեմպիոնը 2:0 հաշվով պարտության մատնեց «Ֆիորենտինային»:

Հռոմեացիների առաջին գոլն առաջին խաղակեսում խփեց Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց կոտդիվուարցի հարձակվող Ժերվինյոն:

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 2:0

Ռաջա Նայնգոլան, 28, Ժերվինյո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում