00:30  ,  31 օգոստոսի, 2014

«Օլիմպիակոսը» բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության երկրորդ տուրում «Օլիմպիակոսը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Պանետոլիկոսի» հետ` 1:1:

47-րդ րոպեին շվեյցարացի կիսապաշտպան Պայտիմ Կասամին առաջ մղեց «Օլիմպիակոսին», սակայն խաղի ավարտից 11 րոպե առաջ դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը՝ խուսափելով պարտությունից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մնաց «Օլիմպիակոսի» փոխարինողների թվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում