23:55  ,  30 օգոստոսի, 2014

US Open. Ջոկովիչն ու Մարեյը 1/8 եզրափակիչում են

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը եւ բրիտանացի Էնդի Մարեյը նվաճեցին թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում Ջոկովիչը 6:3, 6:2, 6:2 հաշվով հաղթեց ամերիկացի Սեմ Կուերիին, իսկ Մարեյը 4 սեթում ուժեղ գտնվեց ռուս Անդրեյ Կուզնեցովից՝ 6:1, 7:5, 4:6, 6:2: 

1/8 եզրափակիչում սերբ թենիսիստը կխաղա Ֆիլիպ Կոլշրայբեր (Գերմանիա) – Ջոն Իզներ (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ, իսկ բրիտանացին կհանդիպի Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – Պաբլո Կարենո-Բուստա (Իսպանիա) զույգի հաղթողին: 

US Open, տղամարդիկ, երրորդ շրջան 

Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – Լեոնարդո Մայեր (Արգենտինա) – 6:4, 6:2, 6:3 

Վիկտոր Էստրելյա (Դոմինիկյան Հանրապետություն) - Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – 6:7 (5), 6:7, 6:7 

Անդրեյ Կուզնեցով (Ռուսաստան) – Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 1:6, 5:7, 6:4, 2:6 

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Սեմ Կուերի (ԱՄՆ)՝ 6:3, 6:2, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում